ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 100,4 մլն դոլար

24.10.2016 12:20
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 100,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հոկտեմբերի 17–ից 21–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 100,4 մլն դոլար 1 դոլարի դիմաց 474,85 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,7 մլն եվրո և շուրջ 1,2 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 520,03 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,53 դրամ միջին կշռված փոխարժեքներով

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 91,2 մլն դոլար, 13,4 մլն եվրո և շուրջ 359,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, 476,11 դրամ, 524,43 դրամ և 7,64 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հոկտեմբերի 10–16–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 43,7 մլրդ դրամ, իսկ դոլարայինը` 54,9 մլն դոլար ($1– 475,26 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև