ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ն ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի խաղարկության արդյունքները

31.10.2016 18:47
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ն ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» ակցիայի խաղարկության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard միջազգային վճարային համակարգը ամփոփել են «Մեկնում ենք Մալդիվներ» համատեղ ակցիայի արդյունքները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցանակների ամփոփիչ խաղարկությանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus®/Maestro®, MasterCard Standard® Gold և MasterCard® 100 առավել ակտիվ քարտապանները, որոնք 2016 թվականի հունիսի 15-ից սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում վճարել են գնումների դիմաց քարտերով (այդ թվում` ինտերնետ-խանութներում) 500,000 և ավելի ՀՀ դրամ:

Մրցանակները խաղարկվեցին 2016 թ. հոկտեմբերի 29-ին ժամը 21:00-ին «Արմենիա TV» հեռուստաալիքի ուղիղ եթերում:

Հաղթողները որոշվել են պատահական ընտրանքի մեթոդով: Խաղարկվեց Հայաստանում հանգստի 5 տուրիստական փաթեթ երկու անձի համար, և դրանց մրցանակակիրներ դարձան Լիլիթ Լազարյանը, Արտյոմ Խաչատրյանը, Մարիա Սարգսյանը, Մարիետա Մելքոնյանը և Հրաչիկ Կաղինյանը, իսկ ակցիայի երջանիկ հաղթող դարձավ Ռուդիկ Օհանջանյանը, որը ստացավ դեպի Մալդիվյան կղզիներ ճամփորդության երկու անձի ուղեգիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Masterсard-ը պարբերաբար են անցկացնում մարքեթինգային արշավներ, որոնք ուղղված անկանխիկ վճարումները խթանմանը և վճարային քարտերի ֆունկցիոնալության և հարմարավետության ը վերաբերյալ սպառողների իրազեկման բարձրացմանը, և ամեն անգամ թվով ավելի շատ բանկի հաճախորդներ են մասնակցում դրանց:

Ակցիային նախորդող ժամանակահատվածի համեմատ`ակցիայի ընթացքում անկանխիկ շրջանառությունը տարբեր կատեգորիաների քարտերով աճել է 25%-ից մինչև 107%, ինչը հնարավոր է դարձել հաճախորդների ակտիվ մասնակցության շնորհիվ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև