Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում օգոստոսին ավելացել է 2%–ով` մինչև 391,4 հազար դրամ

02.11.2016 19:57
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում օգոստոսին ավելացել է 2%–ով` մինչև 391,4 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, 2016թ.-ի օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, ավելացել է 2 տոկոսով և կազմել է 391 443 դրամ, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 385,3 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 362,1 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 114,8 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` 119,6 հազար դրամ, կրթության ոլորտը` 124,9 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 127 ,2 հազար դրամ:

Ընդ որում, 2016 թվականի օգոստոսին երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը, ընդհանուր առմամբ, կազմել է 184 825 դրամ, ինչը մոտ 1, 4 տոկոսով ավել է 2015 թվականի օգոստոսի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի օգոստոսին գրանցվել է Սյունիքի մարզում` շուրջ 220,8 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 126,3 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին կազմել է շուրջ 198,8 հազար դրամ:

Նախնական կանխատեսումներով, Հայաստանում 2016 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 185 270 դրամ (385  դոլար կամ 26 242 ռուբլի), ինչը 2,2 տոկոսով ավելի է 2015 թ.-ի հունվար-սեպտեմբերի ցուցանիշից ($1 – 474,36 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև