ԵԶԲ–ն նոյեմբերի 11–ին Մոսկվայում կազմակերպում է Միջազգային XI համաժողովը` նվիրված եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերին

04.11.2016 16:55
ԵԶԲ–ն նոյեմբերի 11–ին Մոսկվայում կազմակերպում է Միջազգային XI համաժողովը` նվիրված եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԶԲ–ի համաժողովը շփման և տեղեկատվության փոխանակման արդյունավետ գործիք է` ֆինանսական ինստիտուտների, իշխանության մարմինների ներկայացուցիչների, բանկի անդամ պետությունների տնտեսական գործունեության սուբյեկտների համար։

ԵԶԲ–ի համաժողովի բանավեճային բնույթը և քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկները նպաստում են բանկի ներդրումային քաղաքականության նկատմամբ նոր մոտեցումների ձևավորմանը։

Համաժողովին կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, բանկի մասնակից պետությունների նախարարությունների և գերատեսչությունների, ազգային ընկերությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, գիտական և գործարար շրջանակների ղեկավարներ, արտասահմանցի գիտնականներ և փորձագետներ։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել ԵՏՄ երկրներում տնտեսական բարեփոխումներին վերաբերող հարցեր, Եվրասիայում զարգացման միջազգային բանկերի գործունեությունը, տնտեսական ինտեգրմանը վերաբերող այլ հարցեր։

Համաժողովի ծրագրում նախատեսված է լիագումար նիստ և երկխոսության առանձին հարթակներ, որոնք վերաբերում են էներգետիկ ոլորտում նախագծերի իրականացման, պետական–մասնավոր գործընկերության մեխանիզմների զարգացման, ԵՏՄ ընդհանուր շուկաների ձևավորման և Եվրասիական տարածքում տնտեսական ինտեգրման այլ ակտուալ հարցերին։

Եթե դուք ցանկանում ենք մասնակցել համաժողովի աշխատանքին, ապա պետք է լրացնեք գրանցման հայտը` անցնելով հետևյալ հղումով կամ դիմելով ԵԶԲ–ի աշխատակից Նատալիա Լեոնովային։

Այս տարի համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար» լրագրողների ստեղծագործական երկրորդ մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։

Հիշեցնենք, որ 2016 թ.–ի ապրիլին բանկը հայտարարել էր տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և տարածաշրջանի երկրների կայուն զարգացման խնդիրներին նվիրված նյութերի լավագույն հրապարակման մրցույթ։ Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել բանկի կայքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև