ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 68 մլն դոլար

07.11.2016 12:40
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 68 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հոկտեմբերի 31–ից նոյեմբերի 4–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 68 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,01 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,5 մլն եվրո և շուրջ 961,3 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 522,07 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,47 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 88 մլն դոլար, 9,6 մլն եվրո և շուրջ 443,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, 476,40 դրամ, 526,15 դրամ և 7,57 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հոկտեմբերի 24–ից 30-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 88,3 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 55,3 մլն դոլար ($1– 476,83 դրամ)։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև