Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է 1,62 կետով` հասնելով 479,46 դրամի

08.11.2016 20:06
Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացել է 1,62 կետով` հասնելով 479,46 դրամի

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 8–ի արդյունքներով Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄն դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 7–ի ցուցանիշի համեմատ, ավելացել է 1,62 կետով` կազմելով 479,46 դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Հարկ է նշել, որ Հայաստանում դոլարի փոխարժեքն ավելանում է 5–րդ օրն անընդմեջ, միաժամանակ վերջին երկու ամսում փոխարժեքը պահպանվում է 474-476 դրամի միջակայքում։

Անհրաժեշտ է նաև նշել, որ այսօր ԱՄՆ–ում նախագահական ընտրություններ են, և փորձագետներն ակնկալում են դոլարի փոխարժեքի փոփոխություն` կախված նախագահական մրցարշավի հաղթողից։ Մասնավորապես, փորձագետները կարծում են, որ Հիլարի Քլինթոնի հաղթանակը կաջակցի դոլարին և դեկտեմբերին ԱՄՆ ԴՊՀ–ի կողմից տոկոսադրույքի բարձրացմանը։ Քլինթոնի թեկնածությունը շուկայի կողմից ավելի կանխատեսելի է բիզնեսի հետագա ընթացքի և միջազգային առևտրի համար` ի տարբերություն Թրամփի։ Վերլուծաբանների կարծիքով, Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում ամերիկյան դոլարը սրընթաց կերպով կէժանանա։ –0–

  08.10.2016 07.10.2016
Դոլարը AMD–ի նկատմամբ 479.48 477.86
Եվրոն AMD–ի նկատմամբ 529.78 528.56
Ռուս. ռուբլի AMD–ի նկատմամբ 7.53 7.49

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև