Ազգային հիփոթեքային ընկերությունը տեղաբաշխել է 1,8 մլրդ դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

10.11.2016 16:54
Ազգային հիփոթեքային ընկերությունը տեղաբաշխել է 1,8 մլրդ դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 09-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (NMCCB2G) տեղաբաշխումը, հաղորդում է ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով, 180,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս ` 1,800,000,000 ՀՀ դրամ ծավալով։

Պարտատոմսերի (ISIN:AMNMCCB2GER4) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 5 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 1,171,160,371.32 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 9,874.12 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 10.5%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.4303%:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի երեք թողարկում (NMCCB2A, NMCCB2B և NMCCB2C) ցուցակված են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական ցուցակում (Abond), իսկ պարտատոմսերի (NMCCB1E, NMCCB1F) երկու թողարկում թույլատրված են առևտրի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond):–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև