ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է շահավետ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիա

11.11.2016 16:24
ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է շահավետ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիա

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակում ֆիզիկական անձանց տրամադրվում են արտոնյալ պայմաններ՝ ոսկու գրավով վարկ ստանալիս, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիան իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում։ Անվանական տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18.5% -ից՝  ՀՀ դրամով վարկի դեպքում, 13.5%-ից՝ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում (գյուղատնտեսների համար)։ Բացի այդ, վարկի գումարը մինչև 10% գերազանցում է գրավադրվող ոսկյա իրերի գնահատված արժեքը, վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ կամ 7 հազար ԱՄՆ դոլար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի լոմբարդային վարկերի հիմնական առավելություններն այն են, որ ոսկյա իրերի գնահատումը կատարվում է ՀՀ շուկայում գործող առավելագույն արժեքով՝ + 10%, վարկը ձևակերպվում է մի քանի րոպեների ընթացքում, վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձնագիր և սոցիալական քարտ, գործում է նաև դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման հնարավորություն:

Վարկային վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել ոչ միայն բանկի 65 մասնաճյուղերում, այլ նաև TelCell և Easy Pay վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում և գործում են շուրջօրյա:

Արտոնյալ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիան կգործի մինչև 2016 թ.–ի դեկտեմբերի 30–ը։

Ավելի մանրամասն տեղեկություններ  ակցիայի պայմանների և սակագների վերաբերյալ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև