ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 73,5 մլն դոլար

14.11.2016 13:29
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 73,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 7–ից 11–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 73,5 մլն դոլար 1 դոլարի դիմաց 477,4 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,9 մլն եվրո և շուրջ 857,6 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 526,02 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,43 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 82,2 մլն դոլար, 11,4 մլն եվրո և շուրջ 450,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 479,09 դրամ, 528,83 դրամ և 7,54 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 55 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 44,7 մլն դոլար ($1– 477,34 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև