Հայաստանի ԱՊՊԱ համակարգում փոփոխությունները կխստացնեն ոլորտի մրցակցությունը

15.11.2016 15:55
Հայաստանի ԱՊՊԱ համակարգում փոփոխությունները կխստացնեն ոլորտի մրցակցությունը

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՊԱ համակարգում փոփոխությունները կխստացնեն մրցակցությունը Հայաստանի ապահովագրական ընկերությունների միջև, ասաց «Սպառողների խորհրդատվությունների կենտրոնի» ղեկավար Կարեն Չիլինգարյանը:

Հայաստանում ՃՏՊ-ների մասնակիցների ապահովագրական վճարումների փոխհատուցման համակարգի ազատականացումը, որը ուժի մեջ կմտնի 2017 թ.-ի ապրիլի 1-ից, նախատեսում է սեղմ ժամկետներում ուղիղ փոխհատուցումների համակարգի ներդրումը և դրանց չափի ավելացումը: Բացի այդ, նախատեսվում է ոլորտում ողջ փաստաթղթաբանության ստանդարտացում, թե ապահովագրական ընկերությունների գծով, թե տուժածների:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ փոփոխությունները դրական են վարորդների համար, հատկապես օրինապահների համար, ում համար գործում է բոնուսների համակարգը:

«Մասնավորապես, ուղիղ փոխհատուցումների համակարգը թույլ է տալիս ՃՏՊ-ում տուժած մեքենայի սեփականատիրոջը փոխհատուցում ստանալ հենց իր ապահովագրական ընկերությունից, այլ ոչ թե հակառակ կողմի ընկերությունից: Դա կբարձրացնի ոլորտի մրցակցությունը, և ապահովագրական ընկերությունները ավելի որակյալ ծառայություններ կմատուցեն», - կարծում է Չիլինգարյանը:

Նա նաև մեկնաբանել է ԱՊՊԱ համակարգում կատարված վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սեպտեմբերի 1-ից, որոնց համաձայն ներմուծվել է բոնուս-մալուս սկզբունքը (ապահովագրական պատմության վրա հիմնված զեղչերի համակարգ): Արդյունքում, աճել է ապահովագրական պարտավորությունների արժեքը տասքիքտների և «ռիսկի խմբում գտնվող» վարորդների համար:

«Ընդ որում, հայ վարորդների կեսը վճարում է ապահովագրության դիմաց նույնքան, որքան և նախկինում, 30 տոկոսի համար ապահովագրությունը թանկացել է, իսկ 20 տոկոսի համար` նվազել», - նշել է Չիլինգարյանը:

Նա առանձին անդրադարձել է տաքսի ծառայությունների թեմային: «Վիճակագրության համաձայն, Հայաստանում գրանցված 450-500 հազար մեքենաներից միայն 2,4 տոկոսն է աշխատում որպես տաքսի: Ընդ որում, եթե ՃՏՊ է ընկնում մեքենաների միջինը 8 տոկոսը, ապա տաքսիստների շրջանում այդ ցուցանիշը կազմում է 25 տոկոս», - հայտնել է Չիլինգարյանը:

Նա ացելացրել է, որ ավելի վաղ նախատեսվում էր տաքսի ծառայությունների համար ապահովագրության արժեքը բարձրացնել 200 տոկոսով, սակայն, հաշվի առնելով սոցիալական գործոնները, որոշվել է թանկացնել 25 տոկոսով:

Չիլինգարյանն ընդգծել է, որ ԱՊՊԱ համակարգը Հայաստանում գործում է ընդամենը 5 տարի և անընդհատ բարեփոխվում է: -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև