Հայաստանի քաղաքացիները կասկածվում են Կրասնոդարում վճարային տերմինալներ գողանալու մեջ

15.11.2016 19:56
Հայաստանի քաղաքացիները կասկածվում են Կրասնոդարում վճարային տերմինալներ գողանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կրասնոդարի ոստիկանները վճարային տերմինալներ գողանալու կասկածանքով ձերբակալել են Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացու, հաղորդում է «Յուգոպոլիս» կայքը։

ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի վարչության մամուլի ծառայության հաղորդմամբ, նախօրեին Բերյոզովի գյուղում պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ուշադրություն են դարձրել «Լադա Կալինա» մակնիշի ավտոմեքենային, որի պետհամարանիշներն անընթեռնելի են կեղտի պատճառով։

Ոստիկանները որոշել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն վարորդը կանգնելու փոխարեն ավելացրել է արագությունն ու սկսել թաքնվել։ Հետապնդման ընթացքում պարեկապահակային ծառայության աշխատակիցներին է միացել ճանապարհային ոստիկանությունը, որին հաջողվել է կանգնեցնել իրավախախտներին։

Պարզվել է, որ մեքենայի սրահում Հայաստանի քաղաքացիներ են։ Մեքենայի բեռնախցիկի զննման ժամանակ իրավապահները հայտնաբերել են վճարային տերմինալ, որը գողացվել է Նարոդնայա փողոցում գտնվող մթերային խանութից։ Նմանատիպ գողություն է կատարվել նաև օկրուգի մեկ այլ փողոցում գտնվող խանութից։

Տղամարդկանց կարող է սպառնալ մինչև 5 տարվա ազատազրկում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև