16.11.2016 14:12
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թ.–ի 9 ամսում կազմել է 3 895,5 մլն դրամ` 2015 թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 2 394,1 մլն դրամի համեմատ` աճելով 62,7 տոկոսով։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի ապահովագրական ընկերությունները» 2016 թ.–ի երրորդ եռամսյակի տեղեկագրի տվյալները։
«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` Հայաստանում գործող բոլոր ապահովագրական ընկերությունները շահույթով են ավարտել 2016 թ.-ի 9 ամիսը։ Զուտ շահույթի մեծությամբ ապահովագրական շուկայի առաջատարն է մնում Ռոսգոսստրախ-Արմենիան` 1 727,8 մլն դրամ ցուցանիշով` 2015 թ.–ի 9 ամսում գրանցված 1 044,9 մլն դրամ շահույթի համեմատ։
Երկրորդ տեղում է Ինգո Արմենիան` 848,1 մլն դրամ շահույթով (85,8 տոկոսի աճ), այնուհետև գալիս է Նաիրի Ինշուրանսը` 652,6 մլն դրամ շահույթով`(36,8 տոկոսի աճ), Արմենիա Ինշուրանսը` 301,4 մլն դրամ (24,7 տոկոսի անկում), ՌԵՍՈ-ն` 287,1 մլն դրամ (2015 թ.-ի երրորդ եռամսյակում ընկերությունը կրել է 84,5 մլն դրամի վնաս), Սիլ Ինշուրանսը` 78,3 մլն դրամ (21,8 մլն դրամի անկում):
2016 թ.–ի երրորդ եռամսյակի դրությամբ երկրում գործում է 6 ապահովագրական ընկերություն ($1 – 478.90 դրամ): -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: