Thu, 18 December
-1.9 C
Yerevan
USD: 381.57 RUB: 4.75 EUR: 447.43 GEL: 141.61 GBP: 508.82

NASDAQ OMX Արմենիա բորսայում նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարով գործարքներ չեն իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ նոյեմբերի 14-ից 18-ը չեն իրականացվել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին: ($1– 479,38 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

2026 թվականը կլինի բեկումնային. Freedom Broker Armenia-ի տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի ապագայի մասին

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն թեմային, թե ինչ միտումներով է պայմանավորված եղել ներդրումային վարքագիծը 2025 թվականին, շուկայի որ հատվածների համար 2026 թվականը կարող է բեկումնային դառնալ, և ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանի կապիտալի շուկան մոտ ապագայում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img