ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 77,8 մլն դոլար

21.11.2016 14:07
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 77,8 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը նոյեմբերի 14–ից 18–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 77,8 մլն դոլար 1 դոլարի դիմաց 478,15 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 11,5 մլն եվրո և շուրջ 947,1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 515,07 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,28 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 72,7 մլն դոլար, 19,3 մլն եվրո և շուրջ 498,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, 479,71 դրամ, 517,12 դրամ և 7,37 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, նոյեմբերի 14-ից 18-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 44,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 49,8 մլն դոլար ($1– 479,38 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև