Յունիբանկն իր քարտապանների համար շարունակում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան

22.11.2016 17:01
Յունիբանկն իր քարտապանների համար շարունակում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիան

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը շարունակում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի իրականացումը, որի շրջանակում բանկի քարտապանները քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Քարտապաններին բոնուսային միավորներ շնորհվում են Հայաստանում և արտերկրում Յունիբանկի VISA և ArCa քարտերով անկանխիկ ձևով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:

Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով:

Ակցիայի մասնակիցներն ունեն նաև 3 IPhone SE նվեր ստանալու հաճելի հնարավորություն: «Յունիբանկը 1 000 միավոր կուտակած քարտապանների միջև եռամսյակը մեկ անցկացնում է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվում են վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ», - նշվում է հաղորդագրության համաձայն:

Յունիբանկը մշտապես իրականացնում է իր հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր և խթանում է քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով շահավետ և պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները քարտով, իսկ բանկը հաշվարկում է միավորները և գումար փոխանցում քարտային հաշվին` այդ կերպ իր շնորհակալությունը հայտնելով իր հավատարիմ հաճախորդներին:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև