Հայաստանի բանկերում ռեզիդենտների ավանդները հոկտեմբերին ավելացել են 1,8 տոկոսով` հասնելով 1 667 մլրդ դրամի

24.11.2016 16:00
Հայաստանի բանկերում ռեզիդենտների ավանդները հոկտեմբերին ավելացել են 1,8 տոկոսով` հասնելով 1 667 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերում ռեզիդենտների ավանդները 2016 թ.–ի հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 1,8 տոկոսով կամ 30,7 մլրդ դրամով` կազմելով 1 667 մլրդ դրամ։

Այս մասին են վկայում ԱՎԾ–ի տվյալները։

ԱՎԾ–ի տվյալներով, ռեզիդենտների դրամային ավանդները հոկտեմբերին ավելացել են 2,7 տոկոսով` հասնելով 643,9 մլրդ դրամ, այդ թվում ցպահանջ ավանդներն ավելացել են 0,7 տոկոսով` հասնելով 220,5 մլրդ դրամի և ժամկետային ավանդները` 3,8 տոկոսով` հասնելով 423,4 մլրդ դրամի։

Արտարժույթով ավանդները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 1,3 տոկոսով` հասնելով 1 023 մլրդ դրամի։ Արտարժույթով ցպահանջ ավանդներն ավելացել են 0,35 տոկոսով` կազմելով 241,2 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդները` 1,67 տոկոսով` կազմելով 781,8 մլրդ դրամ։

Միաժամանակ հոկտեմբերին Հայաստանում 7 տոկոսով ավելացել են ոչ ռեզիդենտների ավանդները` կազմելով 508,68 մլրդ դրամ։

2016 թ.–ի հոկտեմբերի վերջին դրությամբ համախառն դեպոզիտները կազմել են 2 175,7 մլրդ դրամ (3 տոկոսի աճ) ($1 - 479,21 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև