«Գլոբալ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

25.11.2016 14:38
«Գլոբալ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը տեղաբաշխվել են NASDAQ OMX Արմենիա բորսայում

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի նոյեմբերին 24-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000,000 ԱՄՆ դոլար (GLBLB3) և 200,000,000 ՀՀ դրամ (GLBLB4) ծավալով պարտատոմսերի երկու թողարկում: Առաջինը ներառել է 36 ամիս ժամկետայնությամբ, 9 % արժեկտրոնային տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB3), իսկ երկրորդը՝ 24 ամիս ժամկետայնությամբ, 14.0% արժեկտրոնային տոկոսադրույքով և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 20,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB4):

 

Առաջին տրանշի պարտատոմսերի (ISIN - AMGLBLB23ER1) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 15 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 1,000,371.71 ԱՄՆ դոլարի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը` 9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.9856%:

Երկրորդ տրանշի պարտատոմսերի (ISIN - AMGLBLB24ER9) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 8 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 200,030,102.30 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 14%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.9911%:

Նշված պարտատոմսերը տեղաբաշխվել են «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի կողմից, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ:

Վերոնշյալ պարտատոմսերի տեղաբաշխումը իրականացրել և արտոնագրել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ն, որը տեղաբաշխման գործընթացից անմիջապես հետո կիրականացնի արժեթղթերի մարքեթ-մեյքերի գործառույթը:

«Գլոբալ Կրեդիտ» ՓԲԸ–ն ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և ԿԲ–ի կողմից արտոնագրություն է ստացել 2010 թ.–ի հոկտեմբերի 26–ին։ ՎԿ–ի բաժնետերերն են` Էդուարդ Մարությանը` 33,3 տոկոս, Արայիկ Կարապետյանը` 28,1 տոկոս, Գագիկ Վարդանյանը` 33,5 տոկոս, Կարեն Դարբինյանը` 5 տոկոս։ ՎԿ–ի ակտիվները 2016 թ.–ի սեպտեմբերի վերջին կազմել են 11,2 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 9,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 9,5 մլրդ դրամ (11,6 տոկոսի աճ), իսկ կապիտալը` 1,75 մլրդ դրամ, զուտ շահույթը կազմել է մոտ 194,2 մլն դրամ։ ($1 - 479,18դրամ) –0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև