Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 3,8 տոկոսով

29.11.2016 18:23
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 3,8 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը նոյեմբերի 21–ից 27–ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 332,46 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 3,8 տոկոսով կամ 685,98 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 18 839,63 դրամ`նվազելով 3,8 տոկոսով կամ 745,63 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 240,36 դրամ (21,38 դրամի անկում), բացթողնման գին` 261,26 դրամ (23,23 դրամի անկում), պլատինում` գնման գին` 13 252,94  դրամ (777,99 դրամի անկում), բացթողնման գինը` 14 405,37 դրամ (845,64 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 998,14 դրամ (617,84 դրամի աճ), բացթողնման գինը` 10 867,54 դրամ (671,56 դրամի աճ) ($1 – 479,72 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև