Հայաստանի փողի բազան հոկտեմբերին նվազել է 0,8%–ով` հասնելով 890,6 մլրդ դրամի

30.11.2016 15:10
Հայաստանի փողի բազան հոկտեմբերին նվազել է 0,8%–ով` հասնելով 890,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2016 թ.–ի հոկտեմբերին, այս տարվա սեպտեմբերի համեմատ, նվազել է 0,8 տոկոսով` կազմելով շուրջ 890,6 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկը հոկտեմբերի վերջին կազմել է շուրջ 411,6 մլրդ դրամ` սեպտեմբերին գրանցված 408,1 մլրդ դրամի դիմաց։

Թղթակցական դրամային հաշիվները կազմել են շուրջ 285,6 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջի մոտ 293,1 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` 186 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջի 188,5 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2016 թվականի հոկտեմբերի վերջին կազմել են շուրջ 515,6 մլրդ դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 2,5 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 375 մլրդ դրամ` սեպտեմբերի վերջին գրանցված 394,9 մլրդ դրամի դիմաց։ ($1- 480,11 դրամ)։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև