ՀՀ ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել 1000 դրամ արժողությամբ հոգևոր թեմատիկայով երեք արծաթե հուշադրամ

01.12.2016 13:50
ՀՀ ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել 1000 դրամ արժողությամբ հոգևոր թեմատիկայով երեք արծաթե հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրել 1000 դրամ արժողությամբ հոգևոր թեմատիկայով երեք արծաթե հուշադրամ, հաղորդում է կարգավորիչի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, շրջանառության մեջ է դրել «Խոտակերաց Սուրբ Նշան», «Սուրբ Գևորգի մասունքով խաչ» և «Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» արծաթե հուշադրամները:

«Խոտակերաց Սուրբ Նշան» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է «Խոտակերաց Սուրբ Նշան» մասունքարանը, որից ներքև «ԽՈՏԱԿԵՐԱՑ ՍՈՒՐԲ ՆՇԱՆ», «KHOTAKERATS SOURB NSHAN» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:

Տեխնիկական չափանիշներն են` անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը` 25,0 գ, չափը` 27,0 x 47,0 մմ, որակը` պրուֆ, տպաքանակը` մինչև 2500 հատ։

«Սուրբ Գևորգի մասունքով խաչ» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Գևորգ Զորավարի մասունքով խաչ-մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT GEORGE» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:

Տեխնիկական չափանիշներն են`անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը`  25,0 գ, չափը` 27,0 x 47,0 մմ, որակը` պրուֆ, տպաքանակը` մինչև 2500 հատ։

Памятная монета

«Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչ» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram»: Առկա են «REPUBLIC OF ARMENIA» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» մակագրությունները:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչաձև մասունքարանը, որից ներքև «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏՉԻ ՄԱՍՈՒՆՔՈՎ ԽԱՉ», «CROSS WITH THE RELICS OF SAINT JOHN THE BAPTIST» մակագրություններն են և հուշադրամի թողարկման տարեթիվը՝ «2016 ՌՆԿԵ»: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ», «HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը:

Տեխնիկական չափանիշներն են` անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը`25,0 գ, չափը`  27,0 x 47,0 մմ, որակը` պրուֆ, տպաքանակը`  մինչև 2500 հատ։

Հուշադրամները հատվել են Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև