Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հոկտեմբերին նվազել են 7,1%–ով` մինչև 42.7 մլրդ դրամ

02.12.2016 15:09
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հոկտեմբերին նվազել են 7,1%–ով` մինչև 42.7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հոկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 7,1 տոկոսով` կազմելով 42,7 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները։

ԱՎԾ–ի տվյալներով, կարճաժամկետ ժամկետանց վարկերը կրճատվել են 3 տոկոսով` հասնելով 19,7 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետները` 14,5 տոկոսով` հասնելով 22,9 մլրդ դրամի։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում 3,5 տոկոսով կրճատվել են բանկերի երկարացված վարկերը` կազմելով 102,2 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները հոկտեմբերին աճել են 2,7 տոկոսով` կազմելով 2 094 մլրդ դրամ, ընդ որում, արժութային վարկերը նվազել են 0,2 տոկոսով` մինչև 1 341 մլրդ դրամ, իսկ դրամայինները աճել են 8 ,6 տոկոսով` մինչև 752,9 մլրդ դրամ։

Հոկտեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի բանկերի համախառն վարկերը կազմել են 2 239 մլրդ դրամ (2,2 տոկոսի աճ) ($1 – 480,71 դրամ): -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև