«Յունիբանկ»–ն ամբողջությամբ տեղաբաշխել է 3.3 մլրդ դրամի բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

02.12.2016 15:54
«Յունիբանկ»–ն ամբողջությամբ տեղաբաշխել է 3.3 մլրդ դրամի բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի տեղաբաշխումը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ավարտվեց  «Յունիբանկ» ԲԲԸ լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխման գործընթացը, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, տեղաբաշխումը սկսվել էր նոյեմբերի 29-ին, և բանկը տեղաբաշխման էր ներկայացրել 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 17,391,305 հատ հասարակ անվանական բաժնետոմս` 1,739,130,500 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում կնքվել է 6 գործարք, որի արդյունքում տեղաբաշխվել է  3,306,490,120 ՀՀ դրամ ընդհանուր ծավալի 14,376,044 հատ բաժնետոմս։ Տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին:

«Յունիբանկը» Հայաստանում առաջին բանկն է, ում բաժնետոմսերը ևս ընդգրկված են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի հիմնական (A) ցուցակում:

«Յունիբանկի» ծառայություններից օգտվում են մոտ 320 հազար հաճախորդներ: Հարմարավետ սպասարկում ապահովելու համար բանկն ընդլայնում է մասնաճյուղայինց ցանցը և համագործակցող առևտրի կետերի ցանկը: Այժմ «Յունիբանկն» ունի 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ և ներկայացուցչություն Մոսկվայում:

2016թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով, «Յունիբանկի» ակտիվները կազմել են մոտ 175 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 143 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 31 մլրդ դրամը: «Յունիբանկի» կապիտալի աճով պայմանավորված Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին բարելավել էր «Յունիբանկի» վարկանիշի կանխատեսումը` դարձնելով այն «պոզիտիվ»: Տարվա սկզբից բանկն ապահովել է 622,6 մլն ՀՀ դրամի շահույթ: 2016թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Յունիբանկը» պետբյուջե է վճարել մոտ 1,9 մլրդ ՀՀ դրամի հարկեր` Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 45-րդ տեղը:

«Յունիբանկը» նաև ամենագործուն մասնակցությունն է ցուցաբերում հասարակության կյանքում, հետևելով սոցիալական պատասխանատվության սկզբունքներին և ջանքերն ուղղելով ենթակառուցվածքի զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«Յունիբանկն» ակտիվ աջակցություն է տրամադրել հովանավորչական, բարեգործական և սոցիալական ծրագրերին, որոնք ուղղված էին ֆինանսական գրագիտության բարձրացմանը, կրթության, արվեստի, սպորտի ոլորտների աջակցմանը: Բանկն իրականացնել է երևանյան և մարզային դպրոցների բարեկարգման ծրագիր, աջակցում է ավիամոդելավորման խմբակին, համագործակցում մանկական հիմնադրամների հետ:

Բանկն ավանդաբար իր աջակցություն է տրամադրում «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, ակտիվ աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոններին:

«Յունիբանկը» հանդես է եկել որպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հովանավոր, օժանադակել հայ երգիչների և կոմպոզիտորների: Վերջերս բանկն իր աջակցությունը տրամադրեց նաև «Տեֆի-hամագործակցություն» միջազգային հեռուստատեսային փառատոնին:

Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ ($1– 480.71 դրամ): -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև