Դեկտեմբերին Յունիբանկի 24 մասնաճյուղ սպասարկում կիրականացնի նաև շաբաթ օրերին

02.12.2016 19:22
Դեկտեմբերին Յունիբանկի 24 մասնաճյուղ սպասարկում կիրականացնի նաև շաբաթ օրերին

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոներին ընդառաջ հաճախորդների սպասարկումն առավել հարմարավետ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի 24 մասնաճյուղեր կանցնեն վեցօրյա աշխատանքային գրաֆիկի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2016թ.-ին դեկտեմբերին բանկի 12 երևանյան և 12 մարզային մասնաճյուղեր հաճախորդներին կսպասարկեն նաև շաբաթ օրերին` ժամը 09:30-ից մինչև 16:30:

Մասնավորապես, հաճախորդները շաբաթ օրերին կարող են ստանալ սպառողական վարկեր, իրականացնել Յունիստրիմ և IntelExpress դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխարկում, կոմունալ վճարումներ:

Մանրածախ ուղղության զարգացման ռազմավարության շրջանակներում Յունիբանկը մշտապես բարձրացնում է բանկային ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը բնակչության համար, և մասնաճյուղերի աշխատանքային ռեժիմը սահմանում հաճախորդների սպասումներից ելնելով:

Լինելով սպառողական վարկավորման առաջատար բանկերից մեկը և հաշվի առնելով դեկտեմբերին բանկի ծառայությունների նկատմամբ բնակչության պահանջարկի մեծացումը, Յունիբանկը որոշում ընդունեց շաբաթ օրերը մի շարք մասնաճյուղերի համար հայտարարել աշխատանքային, որպեսզի ապահովենք ավելի արագ և որակայլ սպասարկում:

Նման մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդներին այցելել բանկի մասնաճյուղեր և օգտվել որակյալ բանկային ծառայություններից իրենց համար առավել հարմար ժամանակահատվածում:

Շաբաթ օրերին սպասարկում կիրականացնեն հետևյալ մասնաճյուղերը` «Կոմիտաս», «Մալաթիա», «Ամիրյան», «Զեյթուն», «Նոր Նորք», «Հաղթանակ», «Ավան», «Աջափնյակ», «Դավիթ Բեկ», «Օպերա», «Դավիթաշեն», «Էրեբունի», «Վանաձոր», «Գյումրի», «Կապան», «Սևան», «Եղեգնաձոր», «Էջմիածին», «Մարտունի», «Արմավիր», «Արտաշատ», «Աշտարակ», «Հրազդան Կենտրոն» և «Աբովյան»:

Բանկը նաև հիշեցնում է, որ Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև