ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA QR բջջային հավելվածը

08.12.2016 13:24
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է ACBA QR բջջային հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ գործարկել է անվճար ACBA QR բջջային հավելվածը, որը հնարավորություն կտա առանց գովազդային ցուցադրությունների, արագ և անվտանգ ընթերցել QR կոդեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հավելվածի օգնությամբ օգտատերերը կարող են ընթերցել տարբեր QR կոդեր, հիշել նախկինում ընթերցված հղումները՝ ըստ ամսաթվերի, ինչպես նաև անմիջապես օգտագործել նախկինում ընթերցված հղումները, հետևել բանկի նորություններին և գործող սակագներին։

Բանկը նախատեսում է այսուհետ QR կոդեր տեղադրել իր հաճախորդներին հասանելի բոլոր տպագրական նյութերում՝ այսպիսով ստեղծելով նրանց հետ կոնտակտի ևս մեկ հարթակ:

Հավելվածն արդեն հասանելի է Google Play-ում և App Store-ում:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև