Առաջնային դիրքեր ըստ շահութաբերության ցուցանիշների

08.12.2016 16:12
Առաջնային դիրքեր ըստ շահութաբերության ցուցանիշների

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի` 30.12.2014թ.-ի թիվ 376 Ն որոշմամբ սահմանված` բանկերի նորմատիվային կապիտալի նվազագույն չափի ապահովման նպատակով 2016թ. դեկտեմբերի 17-ին կգումարվի «Արցախբանկ» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որտեղ կքննարկվի և կորոշվի Բանկի կանոնադրական կապիտալի համալրման վերջնական կառուցվածքը` հաշվի առնելով Բանկի վերջին երկու տարվա գործունեության ֆինանսական արդյունքները:

Հատկանշական է, որ համաձայն «ԱՌԿԱ» լրատվական գործակալության «Банки Армении» տեղեկագրի, 2016թ. երրորդ եռամսյակի վերջին ՀՀ բանկային համակարգում Արցախբանկը, ըստ շահութաբերության ցուցանիշների, գրավել է առաջատար դիրքեր` ըստ կապիտալի շահութաբերության ցուցանիշի (ROE) զբաղեցնելով առաջին տեղը, ակտիվների շահութաբերության ցուցանիշի (ROA)` երկրորդ տեղը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև