ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ ՌԴ-ից՝ «VK» ցանցի միջոցով

08.12.2016 17:12
ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ ՌԴ-ից՝ «VK» ցանցի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները կարող են ստանալ էլեկտրոնային դրամային փոխանցումներ Ռուսաստանից պարզ, հարմարավետ և անվտանգ եղանակով՝  «VK(ВКонтакте)» սոցիալական ցանցի միջոցով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard և Maestro քարտապանները հնարավորություն ունեն շուրջօրյա՝ ժամանակի իրական ռեժիմում, ստանալ արագ դրամային փոխանցումներ ՌԴ-ից անմիջապես իրենց քարտերին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նոր հնարավորության շնորհիվ, ինչպես ուղարկողը, այնպես էլ ստացողը, կխնայեն իրենց ժամանակը և միջոցները` ուղարկելով  և ստանալով փոխանցումներն անկանխիկ եղանակով ցանկացած վայրից և շուրջօրյա` առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու:

Դրամային փոխանցումն ուղարկելու համար ուղարկողին անհրաժեշտ է ընտրել փոխանցում ստացողին «VK(ВКонтакте)» կայքում, մուտք գործել ստացողի պրոֆիլ և «Հաղորդագրության» դաշտում նշել փոխանցման գումարը և քարտի համարը, որից պետք է ելքագրվի գումարը: Փոխանցումն ուղարկողին անհրաժեշտ չէ իմանալ ստացողի քարտի համարը կամ Ա.Ա.Հ.-ն:

Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլիով: Գործարքի նվազագույն գումարը 100 ռուբլի է, առավելագույնը՝ 75 հազար ռուբլի:

Փոխանցումը ստանալու համար ստացողը պետք է մուտք գործի «VK(ВКонтакте)» կայքի իր պրոֆիլ, ապա «Հաղորդագրություններ» բաժնում ընտրի փոխանցողի հաղորդագրությունը, սեղմի «Ստանալ փոխանցումը» կոճակը և մուտքագրի իր քարտի համարը և դրա գործողության ժամկետը, որից հետո դրամային փոխանցումը կհաշվեգրվի ստացողի հաշվին:

Փոխանցումներն անվճար են ստացողի համար, իսկ մինչև տարվա վերջ, Mastercard միջազգային վճարային համակարգի գործող ակցիայի  շնորհիվ, Mastercard և Maestro քարտերից փոխանցումներն անվճար են նաև ուղարկողի համար: Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Mastercard և Maestro քարտերի վրա  փոխանցումներ ստանալիս, փոխանցում ստացողը կստանա նվեր` «Ստիկերների» հավաքածու:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:  -0-

 

 

 

 

 

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև