ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր

12.12.2016 15:30
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մարզերում մեկնարկում է բիզնես դասընթացների ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մարզերում սկսում է իրականացնել ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվող անվճար բիզնես դասընթացների ծրագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի կողմից իրականացվող հերթական բիզնես դասընթացները կանցկացվեն Լոռու մարզի ՓՄՁ ներկայացուցիչների համար ս.թ. դեկտեմբերի 14-ին և 15-ին Վանաձորում՝ ներառելով «Դրամական հոսքերի կառավարում» և «Ֆինանսական որոշումների կայացում» թեմաները:

Բանկի կողմից իրականացվող այս բիզնես դասընթացներին կարող են մասնակցել Լոռու մարզի բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները կամ նրանց ներկայացուցիչները, որոնք ցանկություն ունեն բարելավելու իրենց բիզնեսի կառավարման հմտությունները՝ անկախ այն բանից, Բանկի հաճախորդ են, թե ոչ:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ կարևորում է գործընկերային հարաբերությունների ստեղծումը և զարգացումն իր հաճախորդների հետ և նպատակ ունի շարունակաբար ընդլայնելու իր ներկայությունը բիզնես ուսուցման ոլորտում՝ օգնելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին՝ էլ ավելի լավ կառավարելու իրենց բիզնեսը:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ 010 318888 (81-85, 81-49) հեռախոսահամարով:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև