ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և EFSE–ն վարկային պայմանագրով 10 մլն դոլար կտրամադրեն գյուղատնտեսությանը և ՓՄՁ –ին

14.12.2016 17:02
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և EFSE–ն վարկային պայմանագրով 10 մլն դոլար կտրամադրեն գյուղատնտեսությանը և ՓՄՁ –ին

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ միջև կնքվել է 10 միլիոն դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր, որն ուղղվելու է գյուղատնտեսության, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և EFSE-ի համագործակցությունը սկսվել է 2013թ-ին, երբ հիմնադրամը բանկին 2 վարկ տրամադրեց՝ Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:

Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր խոսքում նշել է, որ ներգրավված միջոցները թույլ կտան Հայաստանում ավելի ամրապնդել բանկի դիրքը ֆինանսաբանկային համակարգում:

«Մենք ուրախ ենք խորացնել մեր համագործակցությունը Հարավարևելյան Եվրոպայի Հիմնադրամի հետ և նոր փոխառություն ստանալ ազգային արժույթով: Այս գործարքը հնարավորություն կտա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ ավելի լայն գործունեություն ծավալել մեր տնտեսության զարգացման համար հիմնաքարային հանդիսացող ՓՄՁ-ների և գյուղ ոլորտի ֆինանսավորման համար», - ասել է նա:

EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն իր խոսքում նշել է, որ երկու կազմակերպությունների միջև 2013 թվականից մեկնարկած արդյունավետ համագործակցությունը ևս մեկ անգամ ապացուցվում է ստորագրված արդեն երրորդ պայմանագրով:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև