ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 90,6 մլն դոլար

19.12.2016 12:57
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 90,6 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը դեկտեմբերի 12–ից 16–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 90,6 մլն դոլար 1 դոլարի դիմաց 483,77 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,7 մլն եվրո և շուրջ 1 007,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 511,09 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,82 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 115,3 մլն դոլար, 13,4 մլն եվրո և շուրջ 354 մլն ռուբլի, համապատասխանաբար, 485,64 դրամ, 514,14 դրամ և 7,96 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, դեկտեմբերի 5-ից 11-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 45,2 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 91,5 մլն դոլար ($1– 484,17 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև