ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ և միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

21.12.2016 16:39
ՀՀ ԿԲ–ն 5 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ և միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկն դեկտեմբերի 20-ին երկու թողարկմամբ 5 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ և միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

ԿԲ տվյալների համաձայն, տեղաբաշխվել են AMGN60294219 սերիայի միջնաժամկետ պարտատոմսեր` մինչև 2021 թ.-ի ապրիլի 29-ը մարման ժամկետով և 10.2400 % միջին կշռված եկամտաբերությամբ, ինչպես նաև AMGT13213179 սերիայի կարճաժամկետ պարտատոմսեր` 13 շաբաթ մարման ժամկետով և 6.7275% միջին կշռված եկամտաբերությամբ:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը AMGN60294219 սերիայի միջնաժամկետ պարտատոմսերի համար կազմել է 7 մլրդ 282 մլն դրամ, որից 7 մլրդ 70 մլն դրամը` մրցակցային: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 011 525 496 դրամ:

Ընդ որում, ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը AMGT13213179 սերիայի կարճաժամկետ պարտատոմսերի համար կազմել է 6 մլրդ 520 մլն դրամ, որшց 6 մլրդ 440 մլն դրամը` մրցակցային: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 949 836 528 դրամ:

Կարճաժամկետ պարտատոմսերի աճուրդին մասնակցել է 7 գործակալ, իսկ միջնաժամկետ պարտատոմսերի աճուրդին` 3 գործակալ: ($1 – 481,60 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև