22.12.2016 15:41
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արարարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում վերջերս բավականին բուռն կերպով քննարկվող թեմային` բանկոմատների կողոպուտներին, մասնավորապես, խոսել է հասարակության բացասական գնահատականի մասին, որը հնչում է ֆինանսավարկային հաստատությունների հասցեին:
Դեկտեմբերի 16-ին Երևանում կատարվել է երկու բանկոմատների կողոպտման հանդուգն փորձ. չարագործները պայթեցրել են ՎՏԲ-Հայաստան բանկի և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բանկոմատները: Ընդ որում, վերջինից հափշտակվել է գրեթե 7,5 մլն դրամ: Իսկ մեկ տարի առաջ զինված ավազակային հարձակում է իրականացվել ՊրոԿրեդիտ Բանկի մասնաճյուղերից մեկի վրա: Այդ ժամանակ գողերը հափշտակել էին մոտ 16 հազար դոլար և 1,3 մլն դրամ:
Օսիպյանի կարծիքով, բնակչության նման արձագանքի մեղավորը հենց բանկերն են:
«Մարդիկ ուրախանում են այդ փաստի վրա, որովհետև այսօր մենք` բանկիրներս, վատ ենք աշխատում հասարակության և գործընկերների հետ: Հասարակությունը բանկերը բացասաբար է ընկալում` ինչպես թշնամու, հաճախ դրանք անվանելով վաշխառուներ, լոմբարդներ», - ասել է Օսիպյանը:
Ինչպես նշել է բանկիրը, նման կարծիքը սխալ է, ինչի մասին է վկայում երկրի ՀՆԱ-ի մեջ արված վարկային ներդնումների մասնաբաժինը, որը վերջին տասը տարում տարեցտարի աճում է:
«Դա վկայում է բանկային հատվածի կողմից տնտեսության իրական վարկավորման մասին օտարերկրյա ներդրումների նվազման ֆոնին: Ներդրումների ծանր բեռը հասնում է բանկերին, և յուրաքանչյուր նախագիծ իրականացնելիս մենք շատ կարևոր աշխատանք ենք կատարում` ստեղծում ենք նոր աշխատատեղեր, ներդնում ենք նոր տեխնոլոգիաներ և մշակույթ, ստեղծում ենք ներմուծման և արտահանման նոր հնարավորություններ, - ընդգծել է Օսիպյանը:
Իր գլխավորած բանկի օրինակի հիման վրա նա նշեց, որ Արարատբանկն արդեն 4 տարի է` անցել է պատասխանատու ֆինանսավորման համակարգի:
«Մեզ համար կարևոր է, թե ուր են ուղղվելու միջոցները և ինչպիսին է լինելու վերադարձը. դա շատ բարդ աշխատանք է, որտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Նրանք գնահատում են ռիսկերը, դրանց հնարավոր հետևանքները, և այդ մարդկանց հանդեպ թշնամանքը ճիշտ չէ: Հեշտ չէ բանկում աշխատելը, դա դժվար և պատասխանատու աշխատանք է, քանի որ յուրաքանչյուր ձախողված նախագիծ դրամ է», - ասաց Օսիպյանը:
Նա ընդգծեց, որ բանկային հատվածը, մյուս ոլորտների համեմատ, պատասխանատվություն է կրում ոչ միայն իր քայլերի համար, այլ նաև` իր հաճախորդների:
«Չարագործները, պայթեցնելով բանկոմատները, վնաս են հասցնում հասարակ մարդկանց: Պետք չէ ուրախանալ նրան, որ ինչ-որ մեկի գրպանից գումար են հանել: Կարծում եմ, որ մեր մեղքն այն է, որ մենք չենք կարողացել ըստ արժանվույն ներկայացնել մեր կողմից իրականացվող գործունեությունը», - եզրափակեց Օսիպյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: