Յունիբանկը հաջողությամբ ավարտեց PCI PIN Security 2.0 պահանջների համապատասխանության սերտիֆիկացման գործընթացը` ստանալով հավաստագիր

22.12.2016 16:36
Յունիբանկը հաջողությամբ ավարտեց PCI PIN Security 2.0 պահանջների համապատասխանության սերտիֆիկացման գործընթացը` ստանալով հավաստագիր

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկը հաջողությամբ անցավ PCI PIN Security 2.0 ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը և ստացավ միջազգային ստանդարտին համապատասխանատվության հավաստագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, PCI PIN Security 2.0 հավաստագրի առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN-կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության ամենախիստ պահանջներին համապատասխան։

Բացի այդ, հավաստագրի առկայությունը փաստում է քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:

«Յունիբանկի գործունեության հիմքում հաճախորդների սպասարկման գործընթացի բոլոր փուլերում տեղեկատվական անվտանգության ապահովումն է: Բանկը ներդրել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաև ձեռք է բերել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության սերտիֆիկատ», - նշել է Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն, տեղեկատվական անվտանգության համակարգերի կառավարման մենեջեր Լուսինե Սիմոնյանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև