Հայաստանն ԱԶԲ–ից 90 մլն դոլարի վարկ կստանա ենթակառուցվածքների զարգացման համար

23.12.2016 14:58
Հայաստանն ԱԶԲ–ից 90 մլն դոլարի վարկ կստանա ենթակառուցվածքների զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարանն ուրբաթ արտահերթ նիստում վավերացրել է 2016 թվականի նոյեմբերի 11–ին Ասիական զարգացման բանկի հետ ենթակառուցվածքների զարգացման համար ստորագրված 90 մլն դոլարի վարկային համաձայնագիրը։

Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի խոսքով, վարկը կուղղվի ենթակառուցվածքների կայունության օժանդակության ծրագրի երկրորդ փուլի իրագործմանը։

«Վարկը կտրամադրվի որպես բյուջետային օժանդակություն` երկու մասով` 60 մլն դոլար 2016 թվականին և 30 մլն դոլար` 2017 թվականին»,– ասաց Հայրապետյանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն ուղղված կլինի ճանապարհների, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի համակարգերի կառավարման ոլորտի կատարելագործմանը։

Միջոցները կտրամադրվեն 15 տարի ժամկետով եռամյա արտոնյալ ժամանակահատվածով։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև