ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 131 մլն դոլար

26.12.2016 12:57
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 131 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը դեկտեմբերի 19–ից 23–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 131 մլն դոլար 1 դոլարի դիմաց 481,28 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 14,9 մլն եվրո և շուրջ 1 124,9 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 499,32 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,78 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 119,8 մլն դոլար, 15,6 մլն եվրո և շուրջ 341,7 մլն ռուբլի, համապատասխանաբար, 482,42 դրամ, 504,75 դրամ և 7,91 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, դեկտեմբերի 12-ից 18-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 39,1 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 69,6 մլն դոլար ($1– 482,14 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև