ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ավտովարկավորումը՝ բարելավված պայմաններով

28.12.2016 16:37
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում է ավտովարկավորումը՝ բարելավված պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերսկսում ավտովարկավորումը՝ բարելավված պայմաններով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ՀՀ դրամով ավտովարկեր միաժամանակ 2 ուղղություններով՝ առաջնային և երկրորդային շուկայում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել ավտովարկեր՝ ավտոսրահներից անձնական/ընտանեկան օգտագործման համար նոր մեքենաների, ինչպես նաև ավտոշուկայից/ֆիզիկական անձանցից առավելագույնը 10 տարի օգտագործված մարդատար ավտոմեքենաների գնման համար, այդ թվում այն ավտմեքենաների, որոնք ներմուծվել են մինչև հայտ ներկայացնելը 30 օրվա ընթացքում:

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավտովարկ կարող են ստանալ 23 տարեկանը լրացած և վարկի մարման պահին 65 տարեկանից ցածր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Վարկ ստանալու վերաբերյալ հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Վարկ տրամադրելու նախնական որոշման ընդունման ժամկետը առաջնային շուկայի դեպքում կազմում է մինչև 5 աշխ. ժամ, երկրորդային շուկայի դեպքում՝ մինչև 2 աշխ. օր:

Վարկի ողջ ժամկետի ընթացքում Բանկի կողմից իրականացվում է վարկառուի/համավարկառուի և մեքենայի ապահովագրություն:

Վարկը տրամադրվում է տարեկան 16%տոկոսադրույքով՝ մինչև 7 տարի մարման ժամկետով, իսկ առավելագույն գումարը կազմում է մինչև 28 մլն ՀՀ դրամ, կանխավճար՝ սկսած 20%-ից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև