Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը շուրջ 2,43 մլրդ դրամով

28.12.2016 20:07
Կոնվերս բանկը համալրել է նորմատիվային ընդհանուր կապիտալը շուրջ 2,43 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 2,429,400,000 դրամով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, ներկայում Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալը կազմում է 31.9 մլրդ դրամ՝ գերազանցելով նորմատիվային նվազագույն շեմը:

«Լրացուցիչ թողարկված Բաժնետոմսերի փակ տեղաբաշխման արդյունքում ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը ձեռք է բերել 7,693 հատ սովորական բաժնետոմս և դարձել Բանկի կանոնադրական կապիտալում 14.06 %-ի չափով մասնակից: Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի. Վի. Ընկերությունը հանդիսանում է Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդել են բանկից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Բանկի կանոնադրական կապիտալում 5% մասնակցության համամասնությունը պահպանելու համար Եկեղեցու կողմից ձեռք է բերվել լրացուցիչ թողարկված 405 բաժնետոմս:

Նշենք, որ սա Բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի համալրման երկրորդ փուլն էր: Սեպտեմբերին Բանկի հիմնական մաժորիտար բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս»-ի կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել էր 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:

Բանկի ակտիվները 2016 թ.–ի 9 ամսում կազմել են 173,6 մլրդ դրամ (9,3 տոկոսի աճ), պարտավորությունները` 143,4 մլրդ դրամ (3,8 տոկոսի աճ), կապիտալը` 30,2 մլրդ դրամ (46 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը 2016 թ.–ի երրորդ եռամսյակի արդյունքով կազմել է 1,7 մլրդ դրամ։

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 95 տոկոս և Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև