Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թ.–ի նոյեմբերին նվազել է 10,5 մլն դոլարով` կազմելով 5 596.3 մլն դոլար

09.01.2017 13:11
Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թ.–ի նոյեմբերին նվազել է 10,5 մլն դոլարով` կազմելով 5 596.3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի համախառն պետական պարտքը 2016 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 5 596.3 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 0,18 տոկոսով կամ 10,5 մլն դոլարով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ, տարեսկզբից համախառն պետական պարտքն ավելացել է 10,2 տոկոսով կամ 518,6 մլն դոլարով։

ԱՎԾ տվյալների համաձայն, հանրապետության արտաքին պետական պարտքը 2016 թ.-ի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 4 494.9 մլն դոլար` ամսվա ընթացքում նվազելով 1 տոկոսով կամ 48,5 մլն դոլարով:

Արտաքին պետական պարտքի կառուցվածքում մոտ 3 997.1 մլն դոլարը բաժին է հասնում Հայաստանի կառավարությանը (47,4 մլն դոլարի անկում), իսկ հանրապետության ԿԲ-ի պարտքը կազմում է 497,8 մլն դոլար (1,1 մլն դոլարի անկում):

Հայաստանի ներքին պարտքը նոյեմբերի վերջին կազմել է 1 101,3 մլն դոլար` աճելով 38մլն դոլարով։ Միաժամանակ, մոտ 998,7 մլն դոլարը բաժին է հասնում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պարտատոմսերին։ Արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 95,6 մլն դոլար, ներքին երաշխիքները` 7 մլն դոլար։

Հայաստանի պետբյուջեի համաձայն, երկրի պետական պարտքը 2016 թ.-ին, սպասված ՀՆԱ–ի նկատմամբ, կկազմի 49,4 տոկոս, իսկ արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին` 42,8 տոկոս: Պետական պարտքի չափը, 2016 թ.-ի արդյունքներով, կկազմի 5,569 մլրդ դոլար, որից 86,6 տոկոսը արտաքին պարտքն է:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև