Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2016 թ.-ի նոյեմբերին աճել են 1,1%–ով

10.01.2017 18:02
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2016 թ.-ի նոյեմբերին աճել են 1,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը 2016 թ.-ի նոյեմբերի արդյունքներով, նախորդ ամսվա համեմատ, աճել է 1,1 տոկոսով` կազմելով 43,2 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները:

ԱՎԾ–ի տվյալներով, կարճաժամկետ ժամկետանց վարկերը կրճատվել են 4,4 տոկոսով` հասնելով 18,9 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետները, ընդհակառակը, աճել է 5,8 տոկոսով` հասնելով շուրջ 24,3 մլրդ դրամի։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում 9,9 տոկոսով աճել են բանկերի երկարացված վարկերը` կազմելով 112,4 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները նոյեմբերին աճել են 2,3 տոկոսով` կազմելով 2 141,4 մլրդ դրամ, ընդ որում, արժութային վարկերը աճել են 1,2 տոկոսով` մինչև 1 357,8 մլրդ դրամ, իսկ դրամայինները աճել են 4,1 տոկոսով` մինչև 783,7 մլրդ դրամ։

Նոյեմբերի վերջի դրությամբ, Հայաստանի բանկերի համախառն վարկերը կազմել են 2 297 մլրդ դրամ (2,6 տոկոսի աճ) ($1 – 484,63 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև