Հայաստանի ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը 11 ամսում աճել է 4,4% –ով

11.01.2017 12:54
Հայաստանի ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը 11 ամսում աճել է 4,4% –ով

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Ֆինանսական ոլորտում ծառայությունների ծավալը 2016 թ.–ի հունվար–նոյեմբերին կազմել է 225,5 մլրդ դրամ, ինչը 4,4 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները։

Միաժամանակ ԱՎԾ–ի տվյալներով, ֆինանսական հատվածում ծառայությունների ծավալը 2016 թ.–ի նոյեմբերին, 2015 թ.–ի նոյեմբերի համեմատ, աճել է 29,9 տոկոսով` հասնելով 22,3 մլրդ դրամի։

Ֆինանսական հատվածին բաժին է հասնում երկրում ծառայությունների ողջ ծավալի 19,7 տոկոսը։

2016 թ.–ի հունվար–նոյեմբերին ծառայությունների ծավալը Հայաստանում կազմում է 1 143,5 մլրդ դրամ (8 տոկոսի աճ)։

Ֆինանսական հատվածից հետո ծառայությունների ամենամեծ ծավալը բաժին է հասնում մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտին` 215,3 մլրդ դրամ (24,4 տոկոսի աճ), տեղեկատվության և կապի ոլորտին` 196,4 մլրդ դրամ (0,1 տոկոսի աճ) և տրանսպորտի ոլորտին` 153,7 մլրդ դրամ (21,8 տոկոսի աճ) ($1 – 484,71 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև