Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ մատչելի սակագներով

12.01.2017 16:35
Նոր ակցիա. Յունիբանկն առաջարկում է SWIFT-ով փոխանցումներ մատչելի սակագներով

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. Ապահովության և հարմարավետության շնորհիվ դրամական փոխանցումների SWIFT միջազգային համակարգն այսօր աշխարհում ամենապահանջված համակարգերից մեկն է:

SWIFT համակարգով կարելի է ցանկացած մեծության գումար փոխանցել Հայաստանից արտերկիր կամ հակառակ ուղղությամբ, ինչպես նաև` վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց:

Հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը, Յունիբանկն իրականացնում է նոր ակցիա, որի շրջանակում առաջարկում է մատչելի սակագներ SWIFT դրամական փոխանցումների ամենապահանջված ուղղությունների համար, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսպես, անկախ գումարի մեծությունից, SWIFT-ով Չինաստան և Գերմանիա կատարած բոլոր դրամական փոխանցումների համար սահմանվել է ընդամենը 10 000 ՀՀ դրամ սակագին: Նույն սակագինը կգործի նաև Ավստրիա մինչև 50 000 եվրո, ինչպես նաև Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա և Չինաստան մինչև 12 500 եվրո փոխանցելու դեպքում:

Սակագինը ներառում է միջնորդ բանկերի ծախսերը: Ակցիան կգործի մինչև 2017թ.-ի մարտի 31-ը:

SWIFT համակարգով արդյունավետ աշխատելու և հաճախորդներին լայն հնարավորություններ տրամադրելու համար Յունիբանկը համագործակցում է աշխարհի առաջատար բանկերի հետ: Թղթակից բանկերի լայն ցանցի շնորհիվ Յունիբանկը կարող է իրականացնել ցանկացած միջազգային գործարք և դրամական փոխանցում ապահովել աշխարհի ցանկացած կետ:

Հիշեցնենք, որ 2015-ին Raiffeisen Bank International-ը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար Յունիբանկին հանձնել էր «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև