ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ հայտարարում է ակցիա՝ Դուբայում Գնումների փառատոնի մասնակիցների համար

13.01.2017 16:47
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի հետ համատեղ հայտարարում է ակցիա՝ Դուբայում Գնումների փառատոնի մասնակիցների համար

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ակցիա իր Visa քարտապանների համար, որոնք մասնակցում են Դուբայում Գնումների փառատոնին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Գնումների փառատոնի ընթացքում վճարելով Visa քարտերով` ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել լավագույն առաջարկներից ու զեղչերից բոլոր առևտրային կետերում և ժամանցի կենտրոններում:

Բացի այդ, փառատոնի անցկացման ընթացքում վճարելով Visa քարտերով, ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կստանան մինչև 25 % զեղչ Դուբայի Jumeirah հյուրանոցային ցանցում: Առաջարկը գործում է մինչև 2017թ. հունվարի 28-ը: Մանրամասներ կարելի է գտնել հետևյալ հղումով։

Թվով 22-րդ Գնումների փառատոնը անցնում է Դուբայում 2016 թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2017թ. հունվարի 28-ը: Այդ ժամանակահատվածում ԱՄԷ-ի մայրաքաղաքն ամբողջովին վերածվում է մի մեծ առևտրային հարթակի: Դուբայի հյուրերին սպասում են տարատեսակ շոուներ, մրցանակների խաղարկություններ և նվերներ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև