ՌԴ Կենտրոնական բանկը 2017թ.–ին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի

18.01.2017 14:38
ՌԴ Կենտրոնական բանկը 2017թ.–ին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։

Ինչպես նշվում է ՌԴ ԿԲ պաշտոնական կայքում, «Ռուսաստանի ճարտարապետական կոթողները» շարքի շրջանակում կթողարկվի «Սուրբ Խաչ վանք. Ղրիմի Հանրապետություն» արժաթե մետաղադրամը: Տարվա ընթացքում կթողարկվի 3 ռուբլի անվանական արժեքով մինչև 5000 մետաղադրամ:

Հայկական Սուրբ Խաչ վանքի հիմքի կառուցումը Ղրիմում վերագրում են XIV դարին:

Բացի այդ, «Ռուսասանի ակնառու գործիչները» շարքում ՌԴ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ: Մետաղադրամը կթողարկվի 2017 թ.-ի երկրորդ կիսամյակում` 2 ռուբլի անվանական արժեքով և մինչև 3 հազար հատ տպաքանակով:

ՀՀ ԿԲ-ն հունվարի 16-ին թողարկել է 8 արծաթե և ոսկե հուշադրամ, այդ թվում, «Հովհաննես Այվազովսկի-200» հուշադրամը` 10 հազար դրամ անվանական արժեքով և 1000 հատ տպաքանակով: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև