Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում

19.01.2017 12:32
Յունիբանկի լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/.  «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի 2016թ.-ի  լրացուցիչ տեղաբաշխմած սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի հիմնական (A) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը, հաղորդում է Նասդաք Օէմէքս Արմենիայի մամուլի ծառայությունը։

Ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 100 ՀՀ դրամ անվանական արժեքով 14,376,044 հատ սովորական բաժնետոմս (ISIN - AMUNIBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են UNIB բորսայական հապավմամբ:

Բանկի ցուցակված բաժնետոմսերի ընդհանուր քանակը կազմում  է 158,923,776 բաժնետոմս:

Հիշեցնենք, որ բանկի նշված բաժնետոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 29 - դեկտեմբերի 1-ը, որի ընթացքում բանկը ներգրավել է 3,306,490,120 ՀՀ դրամ, իսկ բաժնետոմսի տեղաբաշխման գինը կազմել է 230 ՀՀ դրամ:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։

Նասդաք Օէմէքս Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Նասդաք Օէմէքս Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև