ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 159,2 մլն դոլար

23.01.2017 12:59
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 159,2 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունվարի 9–ից 20–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 159,2 մլն դոլար 1 դոլարի դիմաց 484,92 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 14,5 մլն եվրո և շուրջ 1 929,6 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 512,69 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8.06 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 188,1 մլն դոլար, 18,2 մլն եվրո և 800,5 մլն ռուբլի, համապատասխանաբար, 486,27 դրամ, 517,42 դրամ և 8.19 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, 2016 թ.-ի դեկտեմբերի 26-ից հունվարի 15-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 111,5 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 191,2 մլն դոլար ($1– 486.21 դրամ)։ -0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև