ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 101,3 մլն դոլար

30.01.2017 13:06
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 101,3 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հունվարի 23–ից 27–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 101,3 մլն դոլար 1 դոլարի դիմաց 485,74 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,8 մլն եվրո և շուրջ 701,1 մլն ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 518,59 դրամ և մեկ ռուբլու դիմաց 8,12 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 104,3 մլն դոլար, 8,7 մլն եվրո և 303 մլն ռուբլի, համապատասխանաբար, 486,8 դրամ, 523,2 դրամ և 8,22 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ընդ որում, NASDAQ OMX Արմենիա բորսայում հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի առուվաճառքի գործարքներ չեն իրականացվել: Բորսայում արտարժույթով վերջին գործարքը գրանցվել է մայիսի 17-ին` 100 հազար դոլար գումարի չափով, երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 477,75 դրամ։

Բացի այդ, 2016 թ.-իհունվարի 16-ից 22-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 39,1 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 22,1 մլն դոլար ($1– 486,38 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև