Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2016 թ.-ի դեկտեմբերին աճել են 71%–ով` կազմելով 211,5 մլն դոլար

01.02.2017 13:34
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2016 թ.-ի դեկտեմբերին աճել են 71%–ով` կազմելով 211,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի դեկտեմբերին, նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 71%–ով` կազմելով ավելի քան 211,5 մլն դոլար։ Այս մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ, Հայաստան դրամական փոխանցումների հոսքը 2016 թ.-ի դեկտեմբերին, 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ, աճել է 25 տոկոսով։

Հայաստանից արտերկիր կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 109 մլն դոլար` 2015 թ.-ի դեկտեմբերի 101,1 մլն դոլարի համեմատ (աճը մեկ ամսում կազմել է 63,17 տոկոս)։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 102,5 մլն դոլար` 2015 թ.-ի դեկտեմբերի 66,8 մլն դոլարի համեմատ (աճը մեկ ամսում կազմել է 80,5 տոկոս)։

Ընդ որում, Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել են մոտ 25,4 տոկոսով, իսկ 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ` 6,6 տոկոսով` կազմելով 94,1 մլն դոլար: Իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալը կազմել է 27,9 մլն դոլաև` նոյեմբերի համեմատ աճելով 11,83 տոկոսով և 2015 թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազելով 42 տոկոսով:

ՀՀ ԿԲ–ի նախնական տվյալներով, Հայաստան կատարված դրամական փոխանցումների ներհոսքը 2016 թ.-ին կազմել է 1 532,8 մլն դրամ (6 տոկոսի անկում), իսկ արտահոսքը` 816,9 մլն (7,3 տոկոսի աճ): Արդյունքում, փոխանցումների զուտ ներհոսքը նախորդ տարի կազմել է մոտ 715,9 մլն դոլար (17 տոկոսի անկում) ($1 – 486,50 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև