ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ին 3.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե

02.02.2017 17:09
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ին 3.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նախորդ տարի բանկը պետական բյուջե է վճարել մոտ 3.4 մլրդ դրամ:

Բանկից հայտնում են նաև, որ այն զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և 29-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում:

Նշված տվյալները ներկայացված են Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական Եկամուտների Կոմիտեի 2016թ.-ի արդյունքների մասին հրապարակված տվյալներում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերը: Ընդհանուր առմամբ, 1000 խոշորագույն հարկատուներն 2016 թ.-ին պետական բյուջե են վճարել մոտ 34.4 մլրդ դրամ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև