Կորպորատիվ պարտատոմսերով բորսայական գործարքների ծավալը հունվարին կազմել է 3,5 մլն դրամ

02.02.2017 17:52
Կորպորատիվ պարտատոմսերով բորսայական գործարքների ծավալը հունվարին կազմել է 3,5 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Armenia բորսայում 2017 թ.-ի հունվարին կոպորատիվ պարտատոմսերով իրականացվել է 65 գործարք` ընդհանուր 3,5 մլն դրամ ծավալով` 2016 թ.-ի հունվարին գրանցված 24,5 մլն դրամ ծավալով 16 գործարքների դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում պետական պարտատոմսերով իրականացվել է 4 գործարք` 205,8 մլն դրամ ծավալով, ինչը 13,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համարժեք ցուցանիշից:

2017 թ.-ի հունվարին բաժնետոմսերով իրականացվել է 5 գործարք` 2,3 մլն դրամ ծավալով, մինչդեռ 2016 թ.-ի նույն ժամանակահատվածում բաժնետոմսերով գործարքներ չեն իրականացվել:

Ընդ որում, Հայաստանի բորսայում ավելի քան 6 ամսվա ժամանակահատվածում արտարժույթով գործարքներ չեն իրականացվել: Այսպես, 2017 թ.-ի հունվարի 25-ին NASDAQ OMX Armenia բորսայում իրականացվել է 4 գործարք` 292 մլն դրամ կամ 600 հազար դոլար ծավալով: 2016 թ.-ին արժութային գործարքներ բորսայում չեն իրականացվել 2016 թ.-ի մայիսի 17-ից, երբ գործարքի ծավալը կազմել է 100 հազար դոլար:

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ.–ի հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ.–ի հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առքուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև