Հայաստանի բանկերը 2016 թ.-ին ավելացրել են վարկավորումը շուրջ 650 մլն դոլարով` մինչև 2,4 տրլն դրամ

03.02.2017 16:07
Հայաստանի բանկերը 2016 թ.-ին ավելացրել են վարկավորումը շուրջ 650 մլն դոլարով` մինչև 2,4 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերը 2016 թ.-ի դեկտեմբերի վերջի տվյալներով կազմել են 2,4 տրլն դրամ, ինչը 316,5 մլրդ դրամով (650 մլն դոլար) կամ 14,9 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ-ի տվյալները:

ԿԲ-ի տվյալներով, միայն ռեզիդենտներին տրված վարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2 116,8 մլրդ դրամ (5,5 տոկոսի աճ), որից արտարժույթով վարկերին բաժին է հասել 64,7 տոկոսը: 2016 թ.-ի արդյունքներով արտարժութային վարկերն աճել են ընդամենը 3,5 տոկոսով` մինչև 1 370,5 մլրդ դրամ, իսկ դրամայինները` 9,6 տոկոսով` մինչև 746,3 մլրդ դրամ:

Ընկերություններին տրված վարկերը կազմել են 1 211,1 մլրդ դրամ (7,5 տոկոսի աճ), որոնցից դրամայինները կազմել են 197,7 մլրդ դրամ (10,2 տոկոսի աճ), իսկ արտարժութայինը` 1 013,4 մլրդ դրամ (7 տոկոսի աճ):

Հատկանշական է, որ տնային տնտեսություններին տրված վարկերը 2016 թ.-ին նվազել են, սակայն աննշան: Մասնավորապես, Հայաստանի բանկերի կողմից 2016 թ.-ին տնային տնտեսությունների տրված վարկերը կազմել են 779,6 մլրդ դրամ, ինչը 0,04 տոկոսով պակաս է 2015 թ.-ի դեկտեմբերի ցուցանիշից: Անկումը պայմանավորված է արտարժույթով վարկավորման 6,2 տոկոսով նվազմամբ` մինչև 293,8 մլրդ դրամ, մինչդեռ դրամային վարկերը ավելացել են 4,1 տոկոսով` մինչև 485,7 մլրդ դրամ:

Հայաստանի ոչ ռեզիդենտներին 2016 թ.-ի վերջի դրությամբ տրվել է 319,2 մլրդ դրամի վարկ (2,7 անգամի աճ):

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ: ($1 - 485,91 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև