Հայաստանի պետական պարտքը 2017 թ.–ի վերջին կհասնի 6,25 մլրդ դոլարի. նախարար

06.02.2017 13:10
Հայաստանի պետական պարտքը 2017 թ.–ի վերջին կհասնի 6,25 մլրդ դոլարի. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2017 թ.–ին Հայաստանի պետական պարտքը կկազմի 6 մլրդ 250 մլն դոլար, լրագրողներին է հայտարարել ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, այս թվի մեջ ներառված է նաև Կենտրոնական բանկի պարտքը, որի չափը կկազմի մոտ 530 մլն դոլար։

Նախարարը նշեց, որ 2016 թ.–ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 5,9 մլրդ դոլար։

«Հայաստանի ներքին և արտաքին պարտքը հասել է շուրջ 5,4 մլրդ դոլարի, ինչը կազմում է ՀՆԱ–ի 54 տոկոսը, ԿԲ–ի պարտքը կազմել է շուրջ 503 մլն դոլար», – հայտարարեց Արամյանը։

Նրա խոսքով, 2016 թ.–ի արդյունքում Հայաստանը ներառված է պարտքային բեռի ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում։

«Պետական պարտքի ոլորտում էական խնդիրներ չենք տեսնում, բոլոր հարաբերական ցուցանիշներով Հայաստանը գտնվում է պարտքային բեռի ցածր մակարդակ ունեցող երկրների թվում, և առաջիկա տարիների կանխատեսմամբ պետական պարտքի հետ կապված խնդիրներ չենք ունենա», – ավելացրեց Արամյանը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև